«Հայոց այբուբենը ժամանակի քննության առաջ» թեմայով գիտական սեմինար

Այսօր Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար` «Հայոց այբուբենը ժամանակի քննության առաջ» թեմայով, որի բանախոսն էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Մարիետա Խաչատրյանը։

Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ հայ և համաշխարհային մշակույթի հնագույն առնչություններին` ներկայացնելով հայոց այբուբենը և մեր լեզուն՝ իբրև ազգային ինքնության բարձրագույն արժեք։

Մարիետա Խաչատրյանը կարևորեց նաև ոսկեդարյան մշակույթի ազգային և համամարդկային նշանակությունը և այդ ճանապարհով ընթանալը համարեց ազգային գաղափարախոսության և արժեքների վերագնահատման կենսական ուղի։