ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հավաստագրեր հանձնվեցին «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» դասընթացի մասնակիցներին

Այսօր ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին հանձնեց «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով անցկացված վերապատրաստման հավաստագրերը։ Կարդալ ավելին․․․

«Նալբանդյանցիների» հիշատակին նվիրված հուշակոթող ՇՊՀ-ի բակում

Շիրակի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում այսօր տեղի ունեցավ երկրաշարժի ժամանակ նահատակված և անկախության տարիներին մեր պետության և հայրենիքի համար զոհված «Նալբանդյանցիների» հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը։ Հուշարձանի բացման պատիվը վերապահվել էր 44-օրյա պատերազմի մասնակից ՇՊՀ-ի երեք ուսանողներին։ Կարդալ ավելին․․․

Յոթ ուսանողների ուսման վարձավճար կփոխհատուցվի ՇՊՀ-ի միջոցների հաշվին

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ կետի 6-րդ մասի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժ․ Անդրեասյանի հրամանի (N 1673-Ա/2) համաձայն` հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը, 2023-2024 ուստարում ՇՊՀ ընդունված 7 ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին։ Կարդալ ավելին․․․

Գիտելիքի օրը ՇՊՀ-ում

2023-2024 ուստարվա մեկնարկը տրվեց ՇՊՀ-ի բակում տոնական տրամադրությամբ, ուրախ և վառ մթնոլորտում, ջութակի և սաքսոֆոնի հնչյունների ներքո։

Սեպտեմբերի 1-ը ոչ միայն Գիտելիքի և դպրության օրն է, այլ տոն է, որն ամեն տարի մեկ հարկի ներքո է հավաքում բոլոր կուրսերի ուսանողներին։ Կարդալ ավելին․․․

Չեմպիոններին նվիրված ցերեկույթ ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանում Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Եվրոպայի ծանրամարտի առաջնության ոսկե մեդալակիր և ռեկորդակիր Գարիկ Կարապետյանի, ծանրամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Արա Աղանյանի, ըմբշամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Կարապետ Մանվելյանի և ըմբշամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր Ալբերտ Վարդանյանի մեծարման ցերեկույթը։ Կարդալ ավելին․․․

«Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռազմական ամբիոնի պետ, գնդապետ Արթուր Վազգենի Մկրտչյանը պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով

Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռազմական ամբիոնի պետ, գնդապետ Արթուր Վազգենի Մկրտչյանը պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով: Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ն ամրապնդում է Տվերի համալսարանի հետ համագործակցությունը

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) և Տվերի պետական համալսարանի (ՏՊՀ) միջև համագործակցությունն սկսվել է 2022 թվականին կնքված հուշագրից, և անցած այս կարճ ժամանակահատվածում արդեն իրականացվել են դրանով նախատեսված որոշ աշխատանքներ:

Մասնավորապես՝ քննարկվել և հաստատվել է ՇՊՀ-ՏՊՀ համատեղ իրականացվող միջոցառումների ցանկը, ինչի մի մասը նախատեսվում է անցկացնել առցանց տարբերակով: Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում կայացավ կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակի քննարկման հերթական հանդիպումը

Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակի քննարկման ընթացիկ հանդիպումը ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանն անցկացրեց ֆակուլտետների դեկանների և մասնագիտական ամբիոնների վարիչների հետ։

Հանդիպման ընթացքում, որն անցավ հարց ու պատասխանի, աշխատանքային կառուցողական քննարկման մթնոլորտում, ռեկտորը համապատասխան հիմնավորումներով անդրադարձավ նաև մասնակիցների կողմից բարձրացված բոլոր դիտարկումներին ու առաջարկություններին: Կարդալ ավելին․․․

Շարունակվում է ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանի հանդիպումների շարքը աշխատակիցների հետ

Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակը քննարկելու նպատակով ՇՊՀ-ի Ընդհանուր, Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման, Տնտեսական գործունեության, գնումների համակարգման և Ֆինանսատնտեսագիտական վերլուծությունների, ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժինների աշխատակիցներին ռեկտոր Ե․ Սերոբյանը համառոտ ներկայացրեց նշված տարբերակը կազմելու բոլոր հիմքերն ու նախապայմանները, ինչպես նաև անդրադարձավ նախապես ստացած առաջարկություններին ու դիտարկումներին և դրանց լուծման ուղիներին: Կարդալ ավելին․․․

ՇՊՀ ռեկտորի աշխատանքային հանդիպումը բուհի կենտրոնների աշխատակիցների հետ

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի հերթական հանդիպումը բուհում գործող չորս՝ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման, Գիտական քաղաքականության, որակի ապահովման ու կառավարման, Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ,  ինչպես նաև Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնների աշխատակիցների հետ էր։ Կարդալ ավելին․․․

Շարունակվում են ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանի հանդիպումները կառուցվածքային ստորաբաժանումների հետ

Շարունակվում է ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանի հանդիպումների շարքը «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ` համալսարանում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակը քննարկելու համար։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպումներ ունեցավ ռազմական ամբիոնի և քոլեջի աշխատակազմերի հետ

Շիրակի պետական համալսարանում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակը քննարկելու նպատակով ռեկտոր Ե․ Սերոբյանն անցկացնում է խորհրդակցությունների շարք, որի շրջանակներում տեղի ունեցավ ռազմական ամբիոնի և քոլեջի աշխատակազմերի հետ հանդիպումները։ Կարդալ ավելին․․․