ՇՊՀ-ում կայացավ կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակի քննարկման հերթական հանդիպումը

Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակի քննարկման ընթացիկ հանդիպումը ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանն անցկացրեց ֆակուլտետների դեկանների և մասնագիտական ամբիոնների վարիչների հետ։

Հանդիպման ընթացքում, որն անցավ հարց ու պատասխանի, աշխատանքային կառուցողական քննարկման մթնոլորտում, ռեկտորը համապատասխան հիմնավորումներով անդրադարձավ նաև մասնակիցների կողմից բարձրացված բոլոր դիտարկումներին ու առաջարկություններին: