Շարունակվում են ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանի հանդիպումները կառուցվածքային ստորաբաժանումների հետ

Շարունակվում է ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանի հանդիպումների շարքը «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ` համալսարանում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակը քննարկելու համար։

Աշխատանքային հերթական քննարկումն «Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության» բաժնի, ՇՊՀ-ի ավագ դպրոցի աշխատակիցների և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ էր։

Ե․ Սերոբյանը ներկայացրեց այն սկզբունքներն ու հիմքերը, որոնցով առաջնորդվել է հանձնաժողովը կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակը կազմելիս՝ համեմատականներ անցկացնելով գործող տարբերակի հետ, ինչպես նաև առանձնացրեց այն խնդիրները, որոնք առնչվում են վերջինիս:

Հանդիպումների ավարտին Ե․ Սերոբյանն անդրադարձավ մասնակիցների բարձրացրած առաջարկություններին ու դիտարկումներին։