«Շիրակը հայոց բառ ու բանի գանձարան» խորագրով միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգա­գրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտություն­նե­րի կենտրոնը և «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամը 2023 թվականի  հոկտեմ­բե­րի 12-13-ին կազմակերպում են «Բարբառագիտական ընթերցումներ» շարքից «Շիրակը հայոց բառ ու բանի գանձա­րան» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի նպա­տակն է նպաստել Շիրակի տարածաշրջանի բարբառային ու բանահյուսական հա­րուստ նյութի՝ պատմական և համաժամանակյա դիտակետերով համակողմանի հե­տազոտությանը:

Գիտաժողովի անցկացման ձևաչափը՝ առկա (Երևանում) և հեռավար

✓Գիտաժողովի ուղղություններն են՝

— Բարբառային խոսքի դրսևորումները Շիրակի մարզում

— Շիրակի տարածաշրջանի բանահյուսական մշակույթը

✓  Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝

  • հայերեն
  • անգլերեն
  • ռուսերեն

Գիտաժողովին մասնակցելու համար (առկա կամ հեռավար) ան­հր­աժեշտ է մին­չև 2023 թվականի սեպտեմբերի 15-ը լրացնել մասնակցության հայտը և ուղար­կել  viktorkatvalyan@mail.ru  էլեկտրոնային հասցեին:

Մասնակցության հայտերի հաստատման վերջնաժամկետն է 30.09.2023թ.:

Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն առանձին ժողովածուով, յուրաքանչյուր հոդվածին կտրամադրվի օբյեկտի թվային նույնականացուցիչ (DOI)։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):