ՇՊՀ ռեկտորի աշխատանքային հանդիպումը բուհի կենտրոնների աշխատակիցների հետ

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի հերթական հանդիպումը բուհում գործող չորս՝ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման, Գիտական քաղաքականության, որակի ապահովման ու կառավարման, Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ,  ինչպես նաև Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնների աշխատակիցների հետ էր։ Քննարկման թեման համալսարանում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակն էր։

Քանի որ աշխատանքային տարբերակը նախապես ներկայացված էր բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին, ուստի  Ե․ Սերոբյանը հակիրճ ներկայացրեց նոր կառուցվածքի ներքին տրամաբանությունը, անդրադարձավ այն հիմքերին, ինչով պայմանավորված, հանձնաժողովը կազմել և ներկայացրել է կառուցվածքային փոփոխությունների քննարկվող տարբերակը։

Այնուհետև ռեկտորն անդրադարձավ աշխատակիցների կողմից նախապես ստացված առաջարկություններին և դիտարկումներին՝ դրանց տալով սպառիչ և հիմնավորված պատասխաններ։