«Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռազմական ամբիոնի պետ, գնդապետ Արթուր Վազգենի Մկրտչյանը պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով:

Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռազմական ամբիոնի պետ, գնդապետ Արթուր Վազգենի Մկրտչյանը պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով:

Մեդալը գնդապետ Ա. Մկրտչյանին փոխանցեց և ջերմորեն շնորհավորեց ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը։