Յոթ ուսանողների ուսման վարձավճար կփոխհատուցվի ՇՊՀ-ի միջոցների հաշվին

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ կետի 6-րդ մասի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժ․ Անդրեասյանի հրամանի (N 1673-Ա/2) համաձայն` հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը, 2023-2024 ուստարում ՇՊՀ ընդունված 7 ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին։

Այս մասին վերոնշյալ առաջինկուրսեցիները տեղեկացան ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանի, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանի և ֆակուլտետների դեկանների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ռեկտոր Ե․ Սերոբյանը և Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը, շնորհավորելով ուսանողներին, մաղթեցին ուսումնառության հագեցած տարիներ և խորհուրդ տվեցին մեծ ուշադրություն դարձնել առաջադիմությանը՝ մյուս ուսումնական տարիներին ևս կրթությունն անվճար շարունակելու համար։