Շարունակվում է ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանի հանդիպումների շարքը աշխատակիցների հետ

Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների աշխատանքային տարբերակը քննարկելու նպատակով ՇՊՀ-ի Ընդհանուր, Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման, Տնտեսական գործունեության, գնումների համակարգման և Ֆինանսատնտեսագիտական վերլուծությունների, ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժինների աշխատակիցներին ռեկտոր Ե․ Սերոբյանը համառոտ ներկայացրեց նշված տարբերակը կազմելու բոլոր հիմքերն ու նախապայմանները, ինչպես նաև անդրադարձավ նախապես ստացած առաջարկություններին ու դիտարկումներին և դրանց լուծման ուղիներին:

Հանդիպման ընթացքում ծավալվեց աշխատանքային արդյունավետ քննարկում, ռեկտորը պատասխանեց բարձրացված բոլոր հարցերին: