Չեմպիոններին նվիրված ցերեկույթ ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանում Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Եվրոպայի ծանրամարտի առաջնության ոսկե մեդալակիր և ռեկորդակիր Գարիկ Կարապետյանի, ծանրամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Արա Աղանյանի, ըմբշամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Կարապետ Մանվելյանի և ըմբշամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր Ալբերտ Վարդանյանի մեծարման ցերեկույթը։

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՇՊՀ ռեկտոր Ե․ Սերոբյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ուսանող-մարզիկներին՝ երկրի պատիվը միջազգային հարթակներում ևս մեկ անգամ բարձր պահելու համար և ՇՊՀ ողջ հանրույթի անունից պատվոգրեր ու խրախուսական նվերներ հանձնեց նրանց։

Հանդիպման ավարտին ներկաները մեծ էկրանին դիտեցին մեր չեմպիոնների 2023թ․ ԵԱ հաղթական ելույթները՝ կրկին մեծ ոգևորությամբ վայելելով հաղթանակի բերկրանքը։