Կայացավ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ նոր կազմով հոգաբարձուների խորհրդի 2-րդ նիստը, որին 24 անդամից ներկա էին 23-ը:

Նիստի օրակարգում առաջինը «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության փոփոխությունների առաջարկների քննարկումն ու հաստատումն էր:
Ռեկտորի ընտրության կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկները լսելուց և տևական քննարկումներից հետո հոգաբարձուների խորհուրդը ընդունեց ՇՊՀ կանոնադրության 56-րդ կետում փոփոխություն կատարելու մասին որոշում, ըստ որի՝ ՇՊՀ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ եւ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ:

Օրակարգում էին ՇՊՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի փոփոխությունների առաջարկների քննարկում-հաստատումն ու այլ հարցեր: