Գիտելիքի օրը ՇՊՀ-ում

2018-19 ուստարում Շիրակի պետական համալսարանը կընդունի 135 առաջին կուրսեցիների: Նրանց և բարձր կուրսեցիներին ՇՊՀ-ում սեպտեմբերի 1-ին սպասելու են տոնական տրամադրությամբ 🙂

Գիտելիքի և դպրության օրը Շիրակի մայր բուհի բակում ուսանողներին, դասախոսական և վարչական կազմին սպասվում են երաժշտական ընդմիջումներ, #ՇՊՀ գրառումներով անկյունում լուսանկարահանումներ:

Համալսարանականներին կողջունի ՇՊՀ ռեկտորի պարտականություններ կատարող Երվանդ Սերոբյանը:

ՇՊՀ ՈւԽ անդամներն էլ ուսանողներին կուղեկցեն ֆակուլտետներ ու լսարաններ՝ ծանոթանալու համակուրսեցիների հետ և ճշտելու ուսումնական ժամանակացույցն ու դասացուցակը: