Փոխըմբռնման հուշագիր կնքվեց ՇՊՀ-ի և Շիրակի մարզպետարանի միջև

Մայիսի 22-ին Շիրակի պետական համալսարանը՝ ի դեմս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվան Սերոբյանի, և Շիրակի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Տիգրան Պետրոսյանի, կնքել են փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը նախատեսում է համագործակցություն կողմերի միջև՝ ՇՊՀ ուսանողների պրակտիկան կազմակերպելու և փորձի փոխանակման նպատակով:

Շիրակի պետական համալսարանը և Շիրակի մարզպետարանը ներկայացնող աշխատանքային խումբը քննարկել է նաև հանրակրթության, բարձրագույն կրթության, նեռառական կրթության անցման փուլում հատուկ մանկավարժների կադրերի պակասի և ոլորտին առնչվող մի շարք հիմնախնդիրներ՝ փորձելով նախանշել դրանց լուծման առավել արդյունավետ մեխանիզմեր: