Վերակնքվեց ՇՊՀ-«Հայկական Կարիտաս» համագործակցության հուշագիրը
Շիրակի պետական համալսարանն, ի դեմս ռեկտոր Ե․ Սերոբյանի, և «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունն, ի դեմս գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի, հաջող փորձի հիման վրա վերակնքեցին համագործակցության հուշագիրը՝ կառույցների միջև վաղուց ստեղծված գործընկերային կապերն ընդլայնելու և խորացնելու նպատակով։ Հուշագրի նպատակը կողմերի միջև կրթական, սոցիալական և մշակութային ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի քննարկումը, կազմակերպումը և իրականացումն է։
Առաջնորդվելով կնքած հուշագրով՝ կողմերը նաև կնքեցին ՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման համաձայնագիր, որով նախատեսվում է ֆիլմի դիտում և քննարկում, հոդվածների և նկարչական աշխատանքների մրցույթ, տարբեր թեմաներով դասընթացների կազմակերպում և այլ միջոցառումների իրականացում։
Կառույցների ղեկավարները նշեցին, որ կմեկտեղեն ջանքերը վերը նշված նպատակների իրականացման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման գործում: