Հարգանքի տուրք՝ 44-օրյա պատերազմի հերոսներին

Այսօր Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները և ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին։

Նրանք ծաղիկներ խոնարհեցին Նալբանդյանցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ և ՇՊՀ-ի հերոսների Հիշատակի անկյունում:

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանն իր խոսքում ընդգծեց, որ հայրենիքը շենացնում են միասնությամբ, գործով, նվիրումով և անմնացորդ աշխատանքով։ Հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին՝ նա նաև հավելեց, որ մեր կողքին և մեր շարքերում կանգնած են պատերազմի բովով անցած այն հայորդիները, ովքեր իրենց առաքինությամբ ու քաջությամբ իսկական հերոսներ են, և մենք խոնարհվում ենք մեր Հայրենիքի բոլոր պաշտպանների առջև։