Սեպտեմբերի 1-ը ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի բակում Գիտելիքի և դպրության օրը նշվեց տոնական մթնոլորտում, իրենց կատարումներով ներկաներին հաճելի պահեր պարգևեցին բուհի ուսանողներ` ջութակահար Աննա Կաղզվանցյանը, սաքսոֆոնահար Գոռ Մանուկյանը, ինչպես նաև Շիրակի կայազորի զինվորական նվագախումբը և «Փոգար» պարային համույթը:
Տոնի առթիվ ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ ողջունելով ուսանողներին և մաղթելով նրանց արդյունավետ ու հաջողություններով լի ուսանողական կյանք: Նա հատկապես շնորհավորեց առաջինկուրսեցիներին՝ նշելով, որ այս տարին հոբելյանական է ՇՊՀ-ի համար, և նրանք մեր բուհի 90-րդ առաջինկուրսեցիներն են: Ե. Սերոբյանը հուշանվերներ հանձնեց ամենաբարձր միավորներով համալսարան ընդունված ուսանողներին:
Ողջույնի խոսք հղեց նաև Ոսանողական խորհրդի նախագահ Նյուռա Մուրադյանը՝ շնորհավորելով բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Տոնական օրվա ավարտին ֆակուլտետների դեկաններն ու Ռազմական ամբիոնի պետը առաջինկուրսեցիներին հանձնեցին ՇՊՀ-ի ուսանողի կրծքանշանները և ուսանողական տոմսերը, որից հետո ծանոթացրին համալսարանի ենթակառուցվածքներին։
Տոնական օրն ուսանողները նաև հնարավորություն ունեցան լուսանկարվելու հատուկ առանձնացված «Չըխկալու» անկյունում։