ՇՊՀ-ի Կենսաբանության և քիմիայի ամբիոնը հրավիրում է մասնակցելու աշխատաժողովի
ՇՊՀ-Ի «Կենսաբանության և քիմիայի ամբիոնը» սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ» ԵՎ «ԻՆՉՊԵ՞Ս ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՍԵՐ» թեմաներով առկա և առցանց ձևաչափով աշխատաժողովին:
Այն կանցկացվի 2024թ. հոկտեմբերի 5-ին, սկիզբը՝ 10:00:
ՇՊՀ-ի «Կենսաբանության և քիմիայի ամբիոնի» ուսանող դառնալու դեպքում նախագիծ իրականացնողի թեման կարող է դառնալ ուսումնառության տարիների կուրսային, ավարտական աշխատանքների կամ ուսանողական գիտաժողովի զեկուցման հիմք:
Աշխատաժողովը նպատակ ունի աջակցելու ուսուցիչներին և աշակերտներին՝ նախագծային աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համար, խթանելու շարունակական կրթությունը, նպաստելու մասնագիտության ընտրությանը, դպրոց-բուհ, ինչպես նաև ուսուցիչների բազմակողմանի համագործակցությանը։
Աշխատաժողովին մասնակցելու հայտը, աշխատանքների ձևակերպման պահանջները՝ հետևյալ հղումով:
Հասցեն՝ ՇՊՀ: ք. Գյումրի, Պարույր Սևակի 4 (58 թաղամաս)