Կայացավ ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Մայիսի 8-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։
Առկա և առցանց ձևաչափով նիստին մասնակցում էր հոգաբարձուների խորհրդի 16 անդամ։
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ռեկտոր Ե. Սերոբյանը ներկայացրեց «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2024-2025 ուստարվա գործունեության հաշվետվությունը և պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին:
ՀԽ-ն քննարկեց և միաձայն բավարար գնահատեց հաշվետվությունը։
Օրակարգային մյուս հարցերը ևս ներկայացվեցին ու հաստատվեցին ՀԽ-ի կողմից:
