Աշխատանքային քննարկում որակի աջակից դասախոսների հետ

Սույն թվականի մայիսի 7-ին Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժինն աշխատանքային քննարկում անցկացրեց բուհի որակի աջակից դասախոսների հետ։

Հանդիպման ընթացքում ՈԱ բաժնի պետ Գայանե Ավետիսյանը կարևորեց որակի ապահովման գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունը։

Նա նշեց, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս պահպանել անմիջական կապ դասախոս-աջակիցների հետ, քննարկել ընթացիկ գործընթացները և ապահովել նրանց ակտիվ ներգրավվածությունը որակի ապահովման աշխատանքներում։

Որակի ապահովման պատասխանատու Շուշաննա Սահակյանն էլ մասնակիցներին ներկայացրեց անցկացված հարցումների ամփոփ վերլուծությունը։

Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի և մասնագիտական կարծիքների փոխանակման մթնոլորտում։

« of 3 »