Համագործակցության հուշագիր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ
Կարևորելով հանրակրթության ոլորտում աշխատել ցանկացող մասնագետներին մանկավարժի որակավորման շնորհման անհրաժեշտությունը և հաշվի առնելով Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի փոխշահավետ համագործակցության տարիների փորձն ու հնարավոր հեռանկարները՝ ՇՊՀ-ի ռեկտոր Ե. Սերոբյանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր:
Կողմերը հուշագրի շրջանակներում իրենց գործունեության ոլորտներում առավել արդյունավետ գործելու և կայուն զարգացում ապահովելու նպատակով իրականացնելու են համատեղ ծրագրեր, շարունակելու են համագործակցել ՇՊՀ-ի կողմից ընտրված երիտասարդ մասնագետներին ՀՀ դպրոցներ գործուղելու ծրագրի շրջանակներում՝ տրամադրելով համապատասխան աջակցություն մասնագետների կրթության ապահովման ուղղությամբ։