«Հայկական քաղաքակրթության կենսամբողջը տարածության և ժամանակի մեջ» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայկական քաղաքակրթության կենսամբողջը տարածության և ժամանակի մեջ» թեմայով գիտական սեմինար, որի բանախոսն էր Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դոցենտ Արմեն Ներսիսյանը։
Բանախոսը նշեց, որ թեմայի արդիականությունը թելադրված է ձևավորվող նոր աշխարհակարգում հայկական քաղաքակրթության տեղի ու դերի հստակ նպատակադրման անհրաժեշտությամբ, և հետազոտության նպատակն է բացահայտել հայկական քաղաքակրթության տարածաժամանակային կենսամբողջությունը՝ այն դիտարկելով որպես ապագա լիարժեք կենսընթացի նախապայման։
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, հարց ու պատասխան։