«Տեսլականից մինչև ազդեցություն․ առաջնորդական հմտություններ և աշխատաշուկա» թեմայով դասընթաց ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանում Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց «Տեսլականից մինչև ազդեցություն․ առաջնորդական հմտություններ և աշխատաշուկա» թեմայով դասընթաց, որի բանախոսն էր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման մասնագետ Հասմիկ Հովհաննիսյանը։
Դասընթացի նպատակն էր ձևավորել առաջնորդական հմտություններ, կիրառել դրանց զարգացման տարբեր մեխանիզմները և գնահատել փափուկ հմտությունների դերը հաջողության հասնելու ճանապարհին։
Հ. Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ է ժամանակի կառավարումը, հարմարվողականությունը և թիմային աշխատանքը։
Տեսական նյութին հաջորդեցին գործնական առաջադրանքները, որոնք մասնակիցներին հնարավորություն տվեցին կիրառել ստացած գիտելիքները։