ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2026թ. հունիսի 19-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ ամենամյա հանրապետական ուսանողական գիտաժողովը:

Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 150 ուսանողներ ու մասնագետներ ինչպես ՇՊՀ-ից /110 մասնակից/, այնպես էլ ՀՀ մի շարք բուհերից /40 մասնակից/, մասնավորապես, Երևանի պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Եվրոպական, Երևանի Հայբուսակ համալսարաններից, Վանաձորի, Գավառի, Գորիսի պետական համալսարաններից:

Մասնակիցների գրանցումից հետո գիտաժողովի աշխատանքները կազմակերպվեցին լիագումար նիստում, որից հետո՝ 10 բաժանմունքներում.

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Գիտություններ Երկրի մասին
  • Կենսաբանական գիտություններ
  • Բանասիրական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Պատմական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Իրավաբանական գիտություններ
  • Մանկավարժական գիտություններ
  • Հոգեբանական գիտություններ
  • Սոցիալական գիտություններ
  • Սպորտ և արվեստագիտություն

Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսքով հանդես եկան ՇՊՀ ռեկտոր, գիտաժողովի կազմհանձնաժողովի նախագահ Ե. Սերոբյանը և գիտաժողովի կազմհանձնաժողովի նախագահի տեղակալ Լ. Մարգարյանը: Լիագումար նիստին զեկուցմամբ հանդես եկան ՇՊՀ ուսանողներ Ա. Ավդալյանը /համահեղինակ՝ բ.գ.թ., դոցենտ Մ. Խաչատրյան/ և Շ. Պետրոսյանը /համահեղինակ՝ հ.գ.թ., դոցենտ Ա. Թադևոսյան/:

Բաժանմունքների աշխատանքների ավարտից հետո ՇՊՀ դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի փակման արարողությունը, որի ընթացքում բաժանմունքների համանախագահներն ամփոփեցին արդյունքները։ Նրանք արձանագրեցին, որ գիտաժողովն անցել է բովանդակալից և ակտիվ քննարկումների, կարծիքների արդյունավետ փոխանակման, բարձրացված խնդիրների լուծման ուղիների առաջադրման, ինչպես նաև հետագա համագործակցության նոր հնարավորությունների ու գաղափարների ձևակերպման մթնոլորտում։ Գիտաժողովի կազմակերպչական հարցերում իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ՇՊՀ ՈՒԳԸ անդամները, ինչպես նաև ‹‹Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա›› և ‹‹Տեղեկատվական տեխնոլոգիաներ›› մասնագիտությունների ուսանողները:

Գիտաժողովին զեկուցմամբ հանդես եկած մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, իսկ ներկայացված գիտական այն հոդվածները, որոնք գրախոսման արդյունքում կերաշխավորվեն տպագրության, լույս կտեսնեն գիտաժողովի նյութերի ժողովածուում:

« of 32 »

Ցայգ և Շանթ մարզային հեռուստաընկերությունների անդրադարձը․

,