ՇՊՀ-ի պատմության և իրավագիտության ամբիոնում էր կամավոր Յինգո Զհուն

Կամավորական գործունեությամբ Գյումրիում գտնվող Յինգո Զհուն  (Մեծ Բրիտանիա, Լոնդոն) ցանկություն էր հայտնել հանդիպել Շիրակի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Նպատակը մասնագիտական և մշակութային փոխանակման խթանումն էր, ինչպես նաև պատմության և հասարակական գիտությունների ոլորտներում հետաքրքրությունների քննարկումը։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի և փորձի փոխանակում, քննարկվեցին պատմագիտական և հասարակագիտական արդիական հարցեր։

Յինգո Զհուն նշեց, որ չինարենով հետաքրքրվող ուսանողների և դասախոսների համար պատրաստ է կամավոր հիմունքներով կազմակերպել լեզվական պարապմունքներ՝ նպաստելով լեզվամշակութային կապերի ամրապնդմանը և չինարենի ուսումնասիրման խթանմանը։

Հանդիպումն անցավ ակտիվ, ջերմ և կառուցողական մթնոլորտում՝ ընդգծելով միջմշակութային երկխոսության, գիտակրթական համագործակցության և միջազգային կապերի զարգացման կարևորությունը։

« of 2 »