ՇՊՀ-ում մեկնարկել է հերթական «Ամառային դպրոցը»

Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ավանդական դարձած  «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագիրը, որին մասնակցում են Շիրակի մարզի դպրոցներից ժամանած ավելի քան երկու տասնյակ աշակերտներ։

Ծրագրի առաջին օրը մասնակիցներին ողջունել և բարի երթ է մաղթել համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Նա կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը՝ ընդգծելով դրանց դերը աշակերտների մասնագիտական կողմնորոշման և բուհ-դպրոց համագործակցության ամրապնդման գործում։

Այնուհետև աշակերտները շրջայց են կատարել համալսարանում՝ այցելելով ընթերցասրահ, գրադարան և սպորտային դահլիճներ։

Ապագա դիմորդների հաջորդ կագնառը բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում էր, որտեղ  մասնակիցներին ներկայացվել են ֆակուլտետի պատմությունը, նյութատեխնիկական հնարավորությունները, ընդունելության կարգն ու մասնագիտությունները։

Ամառային դպրոցի մասնակիցները  հաջորդ  օրը եղել  են նաև Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետում: Ծանոթացել մասնագիտություններին, հանդիպել ամբիոնների ղեկավարների և դասախոսների հետ:

Օրն ամփոփվել է հարցուպատասխանի ձևաչափով:

Նշենք, որ «Ամառային դպրոց ՇՊՀ-ում»  ծրագիրը նպատակ ունի դպրոցականներին ավելի մոտիկից ծանոթացնել համալսարանական միջավայրին, աջակցել նրանց մասնագիտական ընտրության գործընթացում և խթանել հետաքրքրությունը գիտության ու կրթության նկատմամբ։

« of 11 »