ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԵԼԼՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Հնդկաստանի Վելլորի տեխնոլոգիական ինստիտուտի (Vellore Institute of Technology) կողմից ՀՀ դիմորդների համար տրամադրվում է հինգ կրթաթոշակ (ուսման վարձի և կեցության ծախսերի ամբողջական փոխհատուցմամբ)՝ ճարտարագիտության, բնագիտական գիտությունների, համակարգչային կիրառությունների, առևտրի, բիզնեսի կառավարման և գյուղատնտեսական գիտությունների մասնագիտություններով բակալավրի կրթական ծրագրերում ուսումնառության նպատակով։

Ընդունելության պայմանների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություներ ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ global@vit.ac.in: