ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ 30 ԿՐԵԴԻՏ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Վանաձորի պետական համալսարանը «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» վճարովի հիմունքներով կրթական ծրագրի շրջանակներում իրականացնում է վերապատրաստման դասընթաց։

Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (ոչ մանկավարժի) որակավորում ունեցող շրջանավարտները:

Դասընթացները կազմակերպվում են առկա և հեռավար ձևաչափերով։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հունիսի 15-ից հուլիսի 3-ը ներառյալ, բուհի կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնում լրացնել հայտադիմումը։
Դասընթացի արժեքը` 200.000 դրամ (Վանաձորի պետական համալսարանի հաշվեհամար` 16036107814200):
Դասընթացի մեկնարկը կտրվի սույն թվականի օգոստոսից:

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ՝

  1. Ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը և պատճենը
    2. Մեկ լուսանկար (3×4 չափսի)
    3. Անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ):

    ՎՊՀ Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոն

Հեռ՝ 098-484-065
Email kbkvsu@gmail.com

Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի բնակիչները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Շիրակի պետական համալսարան՝ Արտաքին համագործակցության կենտրոն, բ 2-16 աշխատասենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00: Հարցերի դեպքում կարող եք զանգել 093-853-706:

Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի ներկայացուցիչները վերոնշյալ դասընթացներին առցանց ձևաչափով կարող են մասնակցել նաև ՇՊՀ-ի կողմից տրամադրվող համապատասխան լսարանում: