Շիրակի պետական համալսարանում մեկնարկում են չինարենի ուսուցման դասընթացներ
Շիրակի պետական համալսարանը կազմակերպում է չինարենի ուսուցման երկամսյա անվճար դասընթացներ բոլոր ցանկացողների համար։
Դասընթացների շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան՝
- ծանոթանալու չինարենի առանձնահատկություններին և հնչյունական համակարգին,
- ձեռք բերելու առօրյա հաղորդակցման համար անհրաժեշտ լեզվական հմտություններ,
- ծանոթանալու չինական մշակույթին, պատմությանը և ավանդույթների առանձնահատկություններին:
Ցանկացողները կարող են դիմել Շիրակի պետական համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոն (Դ2-12 սենյակ)՝ հունիսի 18-ից 30-ը ներառյալ՝ բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ ժ. 13:00-14:00։
