Շիրակի պետական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը

Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում ս.թ. հունիսի 16-ին անցկացվեց  Գիտական խորհրդի հերթական նիստը: Նիստի սկզբում  ՇՊՀ-ի  ռեկտոր, Գիտական խորհրդի նախագահ Ե. Սերոբյանը ներկայացրեց օրակարգը, որը քննարկվելուց հետո հաստատվեց:

Օրակարգային հարցերից առաջինն վերաբերում էր բուհի երկու աշխատակիցներին դոցենտի  գիտական կոչում շնորհելուն։ Հարցը խորհրդի անդամներին ներկայացրեց գիտական քարտուղար Կ. Պետրոսյանը։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ որոշվեց ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետի «Մանկավարժության» ամբիոնի ասիստենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Անահիտ Մերուժանի Զադոյանին շնորհել «Մանկավարժություն» (ԺԳ.00.01) մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում։

Գիտական խորհրդի անդամների մեծամասնությունը կողմ քվեարկեց նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզուների և գրականության» ամբիոնի ասիստենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Նելլի Աշոտի Նալբանդյանին «Լեզվաբանություն» (Ժ.02.00) մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցին։

Օրակարգային մյուս հարցերով Գիտական խորհրդի անդամները քննարկեցին և հաստատեցին ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի հրատարակման ընթացակարգի փոփոխված տարբերակը, ինչպես նաև տպագրության երաշխավորեցին համալսարանի գիտամանկավարժական կազմի ներկայացուցիչների հեղինակած մի շարք գիտական աշխատություններ։

Նիստի ավարտին Գիտխորհրդի անդամները քննարկեցին նաև ընթացիկ հարցեր։

« of 7 »