ՇՊՀ-ում կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրությունը

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը։ Գիտական խորհրդի նախագահ, ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը ներկայացրեց օրակարգը, որով նախատեսված էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրությունը։

Թափուր  պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել էին  երկու թեկնածուներ՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Նազելի Ավետիսյանը և նույն ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ Աիդա Գարեգինյանը։

Գիտական խորհուրդը «Ֆակուլտետի դեկանի ընտրության կանոնակարգով» սահմանված պահանջներին դեկանի թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն հաստատելուց հետո լսեց նրանց կողմից առաջարկվող ֆակուլտետի զարգացման հայեցակարգերը:

Այնուհետև թեկնածուները պատասխանեցին իրենց ուղղված հարցերին:

Անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքում, որն անցկացվեց երկու փուլով (առաջին փուլում թեկնածուները հավաքեցին հավասար թվով ձայներ), Աիդա Գարեգինյանն ընտրվեց  Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնում։

Շնորհավորում ենք տիկին Ա. Գարեգինյանին դեկանի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք:

« of 10 »