ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԷՐԱԶՄՈՒՍ+ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (HERE) ազգային թիմի հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի SPHERE նախաձեռնության շրջանակում իրականացվող տեխնիկական աջակցության առաքելության (Technical Assistance Mission) աջակցությամբ հրավիրում է բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներին մասնակցելու ս․թ․ հունիսի 29-30 կայանալիք «Արհեստական բանականության ինտեգրումը բարձրագույն կրթության դասավանդման և ուսումնառության գործընթացներում» թեմայով առցանց աշխատաժողովին։
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել բարձրագույն կրթության թվային փոխակերպման և արհեստական բանականության կիրառման միջազգային փորձը, քննարկել դրանց արդյունավետ և պատասխանատու օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև անդրադառնալ այլ արդիական հարցերին։
Աշխատաժողովին, որպես հրավիրված միջազգային փորձագետներ, մասնակցելու են Ֆինլանդիայի Լապենրանտայի տեխնոլոգիական համալսարանի (LUT University) ներկայացուցիչներ՝
- Պրոֆեսոր Լեոնիդ Չեչուրինը (Leonid Chechurin)
- Աննա Կրուզենշտերնը (Anna Kruzenshtern):
Փորձագետները կներկայացնեն Ֆինլանդիայի բարձրագույն կրթության համակարգում թվայնացման և արհեստական բանականության կիրառման գործնական փորձը, ինչպես նաև կվարեն ինտերակտիվ քննարկումներ և փորձի փոխանակման նիստեր։
Աշխատաժողովը նախատեսված է բուհերի ղեկավարների, դասախոսների, ուսանողների, որակի ապահովման, թվայնացման, կրթական տեխնոլոգիաների և ուսումնական գործընթացների կազմակերպման ոլորտներում ներգրավված մասնագետների համար։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղմամբ:
Գրանցման վերջնաժամկետ՝ 26 հունիսի 2026, ժամը 12։00։
Աշխատաժողովի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
