«Խցանի օգնությամբ գազի իզոթերմ սեղմման և ընդարձակման ընտրովի խնդիրներ» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ- ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Խցանի օգնությամբ գազի իզոթերմ սեղմման և ընդարձակման ընտրովի խնդիրներ» թեմայով, որի բանախոսներն էին ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գագիկ Նիկողոսյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Մանուկյանը։
Հետազոտությունն իրականացվել էր ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի ֆինանսական աջակցությամբ՝ 25RG-5C032 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին բանախոսների կողմից մշակված ֆիզիկայի նոր տիպի խնդիրներ, որոնցում գազային օրենքների կիրառումը զուգակցվում էր բալոնը փակող խցանի վրա ազդող շփման ուժի հաշվառմամբ։ Բանախոսներն անդրադարձան նման համակցված խնդիրների ուսումնասիրման կարևորությանը սովորողների ֆիզիկական մտածողության, գիտելիքների ու կարողությունների զարգացման հարցում։
Սեմինարի շրջանակում ներկայացվեցին նաև 25RG-5C032 ծածկագրով գիտական թեման իրականացնող գիտական խմբի՝ Շվեդիայի Գոթենբուրգի համալսարան կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Բանախոսներն անդրադարձան օտարերկրյա գործընկեր Կարին Անն-Մարի Պենդրիլ Էրիկի հետ հանդիպման ընթացքում քննարկված հարցերին, իրականացված աշխատանքներին և հետագա համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին։
Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին մասնակիցների հարցերին։
