Դիպլոմներ ստացան Ռազմական ամբիոնի ուսանողները

Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կայացավ Ռազմական ամբիոնի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսանողների ավարտական վկայականների՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Շրջանավարտներին բուհի հանրույթի անունից շնորհավորեցին և մասնագիտական հաջողություններ մաղթեցին ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը և Ռազմական ամբիոնի պետ, գնդապետ Արթուր Մկրտչյանը։

Շնորհակալական խոսքերով հանդես եկան նաև ամբիոնի «Լավագույն շրջանավարտ» տիտղոսին արժանացած Անի Հովհաննիսյանն ու Ելենա Մինասյանը, ովքեր ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար պարգևատրվեցին պատվոգրերով։