Դիպլոմներ ստացան Բնագիտամաթեմատիկական և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների ուսանողները
Հուլիսի 9-ին և 10-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Բնագիտամաթեմատիկական և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։
Այս հիշարժան օրվա կապակցությամբ շրջանավարտներին ջերմորեն շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը, Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լ․ Մարտիրոսյանը։
Ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար «Լավագույն շրջանավարտ» տիտղոսին արժանացած շրջանավարտներին պատվոգրեր և ավարտական վկայականներ հանձնեց ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը: