Շիրակի պետական համալսարանում էին ՀՀ-ում Հունգարիայի դեսպանության ներկայացուցիչները
Այսօր Շիրակի պետական համալսարանում հյուրընկալվել էին Հայաստանում Հունգարիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիան և հյուպատոս Պետեր Տարչաին։
Ողջունելով դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներին՝ ռեկտոր Երվանդ Սերոբյանը ներկայացրեց ՇՊՀ-ի պատմությունը, գիտակրթական գործունեությունը՝ անդրադառնալով նաև բուհի միջազգային համագործակցության ուղղություններին և ռազմավարական առաջնահերթություններին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Շիրակի պետական համալսարանի և Հունգարիայի համապատասխան կրթական ու գիտական հաստատությունների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես՝ կողմերն անդրադարձան համատեղ կրթական ծրագրերի իրականացման, միջազգային գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների շրջանակներում համագործակցության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում հնարավոր փոխգործակցության հարցերին։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՇՊՀ-ում հունգարերենի, իսկ Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի հետ հայագիտական ուսումնասիրությունների իրականացման հնարավորությանը, ինչը կարող է նպաստել լեզվամշակութային կապերի խորացմանը և ուսանողների ու աշխատակիցների միջազգային շարժունության հնարավորությունների ընդլայնմանը։
Հանդիպումն անցավ աշխատանքային ջերմ մթնոլորտում՝ նախանշելով առաջիկա համագործակցության հեռանկարները։
