ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Շիրակի պետական համալսարանի հանրույթը սրտանց շնորհավորում է բոլոր այն դիմորդներին, ովքեր հաղթահարել են 2026–2027թթ․ ուսումնական տարվա բակալավրի առկա ուսուցման ընդունելության մրցույթը և դարձել են ուսանողներ։
Այսօր սկսվում է ձեր կյանքի մի կարևոր ճանապարհ՝ լի նոր գիտելիքներով, բացահայտումներով, նոր հնարավորություններով, մասնագիտական աճով և ուսանողական հիշարժան իրադարձություններով։
ՇՊՀ-ում ձեզ սպասվում է որակյալ կրթություն, ստեղծագործ միջավայր, հետաքրքիր նախաձեռնություններ և բազմաթիվ հնարավորություններ՝ բացահայտելու ձեր ներուժն ու հասնելու նորանոր հաջողությունների։
Թո՛ղ ուսանողական գալիք տարիները լինեն համարձակ գաղափարների, կարևոր ձեռքբերումների և գեղեցիկ հաղթանակների ժամանակաշրջան։
Բարի՛ գալուստ ՇՊՀ-ի մեծ ընտանիք՝ միասին կերտելու ձեր հաջողության պատմությունը:
