Նիստ 52 /28.02.2022թ./

2022թ.-ի փետրվարի 28-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ՇՊՀ ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ: Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց 2020-2021 ուստարվա մի շարք հարցումների վերլուծությունների արդյունքները (1․ ՇՊՀ-ի բակալավրիատի շրջանավարտների կողմից բուհում ստացած կրթությունից, բուհի մասնագիտական և կազմակերպչական վարկանիշների գնահատման հարցում, 2․ Գործատուների շրջանում հարցումներ, 3․ ՇՊՀ-ի ուսանողների կողմից բուհի մասնագիտական և կազմակերպչական վարկանիշներից ակնկալիքների գնահատման հարցումներ, 4․ ՇՊՀ-ի ՊԴ կազմի կողմից բուհի կառավարման համակարգի, վարչական կառույցների և գործընթացների գնահատման հարցումներ, 5․ ՇՊՀ-ում հեռավար ուսուցման իրականացման գործընթացից դասախոսների գոհունակության և կարիքների գնահատման հարցումներ, 6․ ՇՊՀ-ում հեռավար ուսուցման իրականացման գործընթացից ուսանողների գոհունակության և կարիքների գնահատման հարցումներ, 7․ ՇՊՀ-ի ուսանողների կողմից բուհում ստացած կրթությունից, բուհի մասնագիտական և կազմակերպչական աշխատանքներից գոհունակության գնահատման հարցումներ): Ա. Սարգսյանը նշեց, որ վերլուծությունները ներկայացվելու են և՛ աբիոնների վարիչներին, և՛ դեկաններին, միաժամանակ հանձնարարեց որակի ապահովման համակարգողներին` ներկայացված վերլուծությունների արդյունքները քննարկել ստորաբաժանումներում: