Նիստ 2
Ս/թ փետրվարի 9-ին անցկացվեց Որակի ապահովման և կառավարման կենտրոնի հանդիպումը ֆակուլտետների և ամբիոնների՝ որակի համակարգողների հետ: Կենտրոնի տնօրենը ներկայացրեց առաջին հարցը, որը վերաբերում էր ավարտած ուսանողների հետ համագործակցելուն: Որակի համակարգողները ներկայացրին շրջանավարտների տվյալները՝բազայում ընդգրկելու նպատակով:
Երկրորդ հարցը վերաբերում էր հեռակա համակարգի ուսանողներին որակի ապահովման գործընթացներին մասնակից դարձնելուն՝ընդգրկելով ուսանողական ակտիվում: Այս ուղղությամբլուրջ աշխատանքներ են իրականացվելու:
Երրորդ հարցը վերաբերում էր ՇՊՀ-ում գործող գնահատման համակարգին: Ծավալվեցին բուռն քննարկումներ, եղան առաջարկներ, հարցը մանրամասնեց կենտրոնի տնօրենը: Որոշվեց գնահատման համակարգի ցուցումների վերաբերյալ իրականացնել իրազեկման աշխատանքներ:
Չորրորդ հարցի շուրջ խոսեց պրն Պապիկյանը՝ ներկայացնելով պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման հարցաթերթիկի ձևանմուշը, մեկնաբանվեցին հարցաթերթիկին կցված ցուցումները: Հարցաթերթիկի ձևանմուշը և ցուցումներն ի գիտություն ընդունվելու են քննարկումներից հետո: