Նիստ 57 /21.06.2022թ./

2022 թ.-ի հունիսի 21-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ՇՊՀ-ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների և կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ: Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց Մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ներկայացված ՇՊՀի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի` հավատարմագրման 1-ին և 10-րդ չափանիշներին վերաբերող բարելավման պլանին: Մասնակիցների կողմից առաջադրվեցին մի շարք հարցեր, ծավալվեց բովանդակալից քննարկում: