Նիստ 56/14.06.2022թ./

2022 թ.-ի հունիսի 14-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը ՇՊՀ-ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների, կենտրոնի աշխատակիցների և ՇՊՀ-ի գիտական քարտուղար Կ. Պետրոսյանի  մասնակցությամբ: Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց Մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ներկայացված ՇՊՀ‑ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի և ժամանակացույցի պատրաստման համառոտ ուղեցույցը, մեկնաբանեց վերջինիս կազմման մոտեցումները, նաև անդրադարձ կատարեց ինստիտուցիոնալ հավատարմագրման հետագա գործընթացին և անելիքներին։ Մասնակիցների կողմից առաջադրվեցին մի շարք հարցեր, ծավալվեց բովանդակալից քննարկում: