Նիստ 54 /27.04.2022թ./

2022 թ.-ի ապրիլի 27-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը ՇՊՀ-ի ամբիոնների և ֆակուլտետների  որակի ապահովման համակարգողների հետ: Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց ԳՔՈԱԿԿ-ի 2020-2021 ուստարվա գործունեության հաշվետվությունը, որն արդեն ներկայացվել էր Գիտական խորհրդի նիստին։ Մասնակիցների միջև ծավալվեց օգտակար և բովանդակալից զրույց, տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, մի շարք հարցեր առաջադրվեցին, որոնց անդրադարձ կատարվեց:

ԳՔՈԱԿԿ տնօրեն Ա. Սարգսյանն այս անգամ փորձեց կիրառել քննարկումներ իրականացնելու եվրոպական ու անգլիական մշակույթը և նիստն անցկացրեց թեյի ու սուրճի հյուրասիրությամբ, ինչն առավել ջերմ և անմիջական միջավայր է ստեղծում: Սա որակի մշակույթի տարածման գեղեցիկ ձև կարող է լինել։