Նիստ 53 /23.03.2022թ./

2022թ.-ի մարտի 23-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը ՇՊՀ ամբիոնների և ֆակուլտետների  որակի ապահովման համակարգողների հետ: Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ամփոփեց հավատարմագրման փորձագիտական այցը: Ա. Սարգսյանը ներկայացրեց առաջիկա անելիքները և հանձնարարեց ֆակուլտետների և ամբիոնների որակի ապահովման համակարգողներին կատարել հետազոտություններ, համապատասխանաբար ուսանողների և դասախոսների  շրջանում, ռեսուրսների, կրթական ծրագրերի և այլ հարցերի հետ կապված խնդիրների վեր հանման, ուժեղ և թույլ կողմերի բացահայտման նպատակով, հետազոտությունների և տարբեր հարցումների արդյունքները քննարկել համապատասխան օղակներում, արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ԳՔՈԱԿԿ: անդրադարձ կատարվեց նաև այլ գործընթացների: