Նիստ 50 /11.01.2022թ./

ՇՊՀ դասախոսները ներկայացնում են իրենց փորձը

2022թ.-ի հունվարի 11-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ՇՊՀ ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ, որին   հրավիրված էին նաև դասախոսներ: Փորձի փոխանակման նպատակով նիստին մասնակցում էին Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նելլի Նալբանդյանը, Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Տեր-Ադամյանը, Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշավիր Գասպարյանը, Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Անդրանիկ Շահինյանը, Արվեստի ամբիոնի դասախոս Արմինե Միքայելյանը, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Պարզիկ Նահապետյանը: Դասախոսները ներկայացրեցին իրենց փորձը, հեռավար ուսուցման ընթացքում առաջացած խնդիրները և դրանց հաղթահարման համար կիրառված մոտեցումները: