Նիստ 48 /13.12.2021թ./

2021թ.-ի դեկտեմբերի 13-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական հեռավար նիստը ՇՊՀ ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ, որը նվիրված էր «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան համալսարան» հիմնադրամի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության լրամշակման արդյունքների ներկայացմանը:

ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողներին ներկայացրեց լրամշակված տարբերակի չորրորդ, հինգերորդ, յոթերորդ և ութերորդ չափանիշներում կատարված էական հավելումները:  Դրանք են.  4. Ուսանողները,    5. Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմը, 7. Ենթակառուցվածքը և ռեսուրսները, 8. Հասարակական պատասխանատվությունը:

Նիստի մասնակիցներն արտահայտեցին իրենց գոհունակությունը կատարված աշխատանքի վերաբերյալ և պայմանավորվեցին առաջիկայում քննարկել նաև  մյուս չափանիշները։