Նիստ 45 /06.05.2021թ./ ՇՊՀ դասախոսները ներկայացնում են իրենց փորձը

2021թ.-ի մայիսի 6-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար  նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի համակարգողների հետ: Նիստին մասնակցում էին նաև ՇՊՀ դասախոսները` Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչի ԺՊ, մ.գ.թ., դոցենտ Գ. Աղանյանը,  Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի ԺՊ, բ.գ.թ., դոցենտ Է. Մաթևոսյանը, մ.գ.թ. Լ. Գևորգյանը, քիմ.գ.թ., դոցենտ Կ. Ավագյանը, բ.գ.թ. Հ. Մատիկյանը, Պ. Նահապետյանը: Դասախոսները ներկայացրեցին դասավանդման /առկա և հեռավար/ իրենց փորձը և խնդիրների հաղթահարման կիրառված մոտեցումները: Ծավալվեց հետաքրքիր քննարկում: Հանդիպումը փորձի փոխանակման կարևոր հնարավորություն էր մասնակիցների համար: