Նիստ 36 /28.08.2020թ./

2020թ.-ի օգոստոսի 28-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը՝ Zoom ծրագրի կիրառմամբ, ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց, որ ԳՔՈԱԿԿ-ը իր պաշտոնական կայքում տեղադրվել է ենթաբաժին՝ Առցանց ուսուցման կազմակերպման աջակցություն, որտեղ ներառված է ուղեցույց առցանց ուսուցումը որակի ապահովման չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար, ինչպես նաև օգտակար հղումներ՝ հեռավար ուսուցման կազմակերպումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Ա. Սարգսյանը ընդգծեց, որ անհրաժեշտ է վերոնշյալ տեղեկատվությունների մասին իրազեկել ամբիոնի աշխատակիցներին՝ հեռավար ուսուցման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Միաժամանակ Սարգսյանը տեղեկացրեց, որ մինչ արձակուրդն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ-ի կողմից ուղարկվել է ՇՊՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունն ընդունելու մասին որոշումը, որը տեղադրվել է ԳՔՈԱԿԿ-ի պաշտոնական կայքի հավատարմագրման գործընթաց բաժնի ընթացիկ գործընթացներ ենթաբաժնում՝ https://shsu.am/current-process/: