Նիստ 33 /30.04.2020թ./

2020թ.-ի ապրիլի 30-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը՝ Zoom ծրագրի կիրառմամբ, ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը առաջարկեց խոսել “Ուղեցույց առցանց ուսուցումը որակի ապահովման չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար”-ի մասին որը մշակվել է հիմք ընդունելով ինչպես ՈԱԱԿ-ի կողմից կազմված համապատասխան ուղեցույցը, այնպես էլ ներքին շահակիցների (այդ թվում նաև որակի ապահովման համակարգողների) հետ քննարկումներն ու նրանց կողմից ներկայացված առաջարկությունները։ Ուղեցույցը նախապես ուղարկվել էր քննարկման մասնակիցներին:

Ա. Սարգսյանը որակի համակարգողներին հորդորեց քննարկել ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ և առաջարկություններ ու դիտարկումներ իրականացնել: