Նիստ 32 /23.04.2020թ./

2020 թ.-ի ապրիլի 23-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը՝ Zoom ծրագրի կիրառմամբ, ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը խոսեց պրակտիկանների հեռավար կազմակերպման և անցկացման տարատեսակ միջոցների և ձևերի, ինչպես նաև նախատեսվող ամփոփիչ ատեստավորման քննությունները հեռավար կազմակերպելու հետ կապված մոտեցումների և խնդիրների մասին:

Քննարկման մասնակիցները հանդես եկան առաջարկություններով և վեր հանեցին տարբեր մասնագիտություններով պայմանավորված խնդիրներ: Շատ դեպքերում հենց տեղում, քննարկման արդյունքում պրակտիկայի անցկացման մոտեցումներ առաջարկվեցին, որոնք որակի ապահովման համակարգողների կողմից կներկայացվեն ամբիոնների վարիչներին: