Նիստ 27

Որակի համակարգողների ընդլայնված նիստ

2019թ.-ի դեկտեմբերի 25-ին կայացավ Որակի համակարգողների ընդլայնված նիստը, որտեղ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի հետ քննարկվեց  5-րդ չափանիշը՝ Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմ` հանձնախմբի համանախագահներ Գ. Նիկողոսյանի և Վ. Պապիկյանի մասնակցությամբ: Նյութը էլեկտրոնային տարբերակով կանխավ ուղարկվել էր հանձնախմբի անդամներին, ովքեր իրենց առաջարկությունները և դիտողությունները ներկայացրեցին այդ չափանիշի ինքնավերլուծությունը իրականացնող հանձնախմբի նախագահին: Առաջարկությունների և դիտողությունների արդյունքում ծավալվեց բուռն քննարկում: Քննարկման արդյունքում որոշվեց կատարել ինքնավերլուծության մեջ որոշակի փոփոխություններ: