ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի փետրվարի 24-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանի հանդիպում-քննարկումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց շրջանավարտների և գործատուների հետ համագործակցության ինստիտուցիոնալ արդյունավետ մեխանիզմների և այլ հարցերի, միաժամանակ կարևորվեց նրանց` միմյանց հետ հաղորդակից դարձնելու գործընթացները, ինչը կնպաստի շրջանավարտների համապատասխան աշխատատեղեր զբաղեցնելուն: